Օջալանը դիմել է հայերին
Քրդերի առաջնորդ, “Քուրդիստանի բանվորական”կուսակցության հիմնադիր, Իմրալի կղզում ցմահ բանտարկության դատապարտված Աբդուլլահ Օջալանը ուղերձ է հղել հայ ժողովրդին, տեղեկացնում է Ermenihaber-ը։ Իր նամակում Օջալանը նշել է, որ հայերի նկատմամբ երբեք բացասական վերաբերմունք չի ունեցել:
Նա նշել է նաեւ, որ 1915 թվականին հայ ժողովրդի հանդեպ սարսափելի ցեղասպանություն է իրագործվել: Նա հայ ժողովրդի ծանր պայքարի արդյունքում ոտքի կանգնելը համարել է հրաշք:
“Մենք ոչ միայն քուրդ ժողովրդի, այլև հատկապես հայերի, ինչպես նաև այս տարածաշրջանի բոլոր ժողովուրդների և դավանանքների ազատության համար ենք պայքարում: Չնայած ծանր պայմաններին՝ փորձում եմ շարունակել խաղաղության հասնելու ուղիների փնտրտուքը, որը ոչ մի ազգի դեմ ուղղված չէ և վնաս չի հասցնի”:
Օջալանը հայերին խորհուրդ է տվել իրենց պայքարը շարունակել՝ հեռու մնալով միջազգային ուժերի և լոբբիների գաղտնի նպատակներից, որոնք ուղղված են հակամարտություն հրահրելու: