Խոշոր հրդեհ Ռուսաստանում․ 4 երեխա է մահացել
Խոշոր հրդեհ է տեղի ունեցել ՌԴ Վլադիմիրի շրջանի մասնավոր առանձնատներից մեկում։ Նախնական տեղեկություններով՝ հրդեհի արդյունքում 4 երեխա է մահացել։ Նշվում է, որ մահացած երեխաներից մեծը եղել է 6 տարեկան փոքրը՝ երեք։ Հրդեհի արդյունքում փրկվել են միայն մեկ կին եւ մեկ տղամարդ։
Նշվում է, որ տունը գնել է փրկված կինը, այնտեղ ապրել է իր երեխաների ու սիրեկանի հետ։ Տանն անընդհատ հակասանիտարական իրավիճակ է եղել։ Իսկ հրդեհի գիշերը, երբ երեխաները քնած են եղել, հրդեհ է բռնկվել։ Կինը դուրս է փախել, իսկ տղամարդը հասցրել է դուրս հանել միայն 7-ամյա երեխային, մյուսներին հասնել չի հաջողվել։ Արդյունքում նրանք մահացել են։
Դեպքի առթիվ քննություն է սկսվել։