06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Մայդանում իրավիճակն անվերահսկելի է դարձել. ընդդիմությունը կորցնում է տիրապետումը /ֆոտո, վիդեո/

 Միեւի կենտրոնում բախումները ցուցարարների եւ ոստիկանների միջեւ շարունակվում են: Բախումների արդյունքում անվտանգության 119 աշխատակից է վիրավորվել, 32 ակտիվիստ ձերբակալվել է, գրում է Газета.Ru-ն: 

Ուկրաինայի ընդդիմադիր “ՈւԴԱՌ” կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն էլ հայտարարել է, որ Կիեւ են բերվել սադրիչներ, որպեսզի նրանք մեքենաներ այրեն, ցուցափեղկեր կոտրեն, գողություն անեն եւ կռիվներ սադրեն: Կլիչկոն կարծում է, որ օգտագործելով սադրիչներին՝ իշխանությունները “ցանկանում են Կիեւում քաոս ստեղծել”, ապակայունացնել իրավիճակը, որպեսզի արտակարգ դրություն հայտարարելու առիթ ունենան: 

Հիշեցնենք, որ Ուկրաինայում խռովությունները սկսվել էին դեռեւս նախորդ տարվա նոյեմբերին, սակայն ակցիաները առավել ակտիվացել են, երբ Գերագույն ռադան ընդունեց քաղաքացիների իրավունքները սահմանափակող օրինագծեր։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ