Ես պիտի մերկացնեմ քո հետեւը. Աստվածաշունչը զգուշացնում է
Եւ եթե քո սրտում ասես՝ «ինչո՞ւ պատահեց այս բանը ինձ հետ», ապա դա եղավ քո բազում անիրավությունների պատճառով, քանի որ քո քղանցքները բացվեցին քո հետեւից՝ խայտառակելով քեզ:
Թե որ հնդիկը /եթովպացին/ փոխի իր մաշկը, ընձառյուծը՝ իր խայտուցները, դուք էլ կկարողանաք բարություն անել, դուք, որ սովորել եք չարիք գործել:
Ես ցրելու եմ նրանց՝ անապատում հողմակոծ խռիվի նման: Ինձ չհավանելուդ համար այդ է քո մասն ու բաժինը, քանզի մոռացար ինձ եւ հույսդ դրեցիր սուտ աստվածների վրա:
Ես պիտի մերկացնեմ քո հետեւը՝ փեշդ քաշելով քո գլխին եւ երեսին, որ երեւան քո ամոթույքը, քո շնությունն ու վրնջյունը, դու, որ քո պոռնկությամբ խորթացար ինձնից:
Երեմիայի մարգարեություն 13-22:27