27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայոց ցեղասպանության մասին նախագծերը Նիդերլանդների խորհրդարանում քվեարկության կդրվեն փետրվարի 22-ին

Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատում (Tweede Kamer) այս հինգշաբթի (փետրվարի 22) օրը քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ շրջանառության մեջ դրված 2 օրինագծերը:

«Քրիստոնեական Միություն» կուսակցությունը անդամ Ջոել Ֆորդևինդ ներկայացրած նախագծերից առաջինը ավելի կոնկրետ ձևակերպումներով վերահաստատում է 2004 թվականին Նիդերլանդների խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշումը: 2-րդ նախագիծը նախատեսում է նախարարի մակարդակով Նիդերլանդների մասնակցությունը ամեն տարի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին անցկացվող միջոցառմանը:

Նշվում է, որ բանաձևերի ընդունման հավանականությունը շատ բարձր է, քանի որ խորհրդարանական 4 կուսակցություններն էլ աջակցում են դրանց:

Հիշեցնենք, որ օրեր առաջ բանաձևերի վերաբերյալ մամուլում տեղեկություններ հայտնվելուց հետո Թուրքիայի ԱԳՆ էր կանչվել Նիդերլանդների դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը:   

Աղբյուր`    Agos.com.tr
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ