09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Աստվածաբանը մտահոգ է խղճի ու կրոնական ազատությունների հետ կապված օրենսդրական փոփոխություններով /տեսանյութ/

 

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպության մասին» օրենքի փոփոխություննրին անդրադառնալով աստվածաբան Վարդան Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց՝ ինքն ակնկալում է այս հարցի վերաբերյալ հրապարակային ու հանրային քննարկումներ։
«Մեր հասարակությունը պետք է դրանից տեղյակ լինի և լավ պատկերացնի թե ինչ փոփոխություների դաշտ ենք մուտք գործում: Արդեն հինգերորդ անգամն է, որ օրենքի քննարկմանը մասնակցում ենք վերջին փուլում», – ասաց Վարդան Խաչատրյանը:
Ըստ նրա՝ «խղճի ազատություն» տերմինն արդեն ինքնին մի փոքր անհասկանալի է, քանի որ խիղճն անազատ չի լինում։
«Փոփոխություններ հարկավոր են ամբողջ դաշտում: Օրենքում չկան հասկացությունների սահմանումները: Այն մի բան է ներկայացնում, որի ներքո կարելի է ամեն ինչ անցկացնել: Սա օրենք է, որ կարգավորելու է հարաբերությունները ամենանրբազգաց ոլորտում», – ասաց Վարդան Խաչատրյանը:
Նշենք, որ ասուլիսին պետք է նաև ՄԻՊ-ից ներկայացուցիչներ լինոին, սակայն նրանք չէին ներկայացել։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ