25 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Նախագահի կարծիքով` հանցավորության աճի պատճառը սերիալներն են

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկրում հանցավորության բարձր մակարդակին նպաստում են հեռուստասերիալները, գրում է РИАНовости–ն: 

Նախագահն ասել է, որ հեռուստաալիքները ողողված են սերիալներով, որտեղ գլխավոր հերոսները սպանում են մարդկանց, բայց միեւնույն ժամանակ ներկայացվում որպես գլխավոր հերոսներ։ Մադուրոն նշել է, որ բազմաթիվ սերիալներ հրահրում են բռնություն եւ ատելություն, եւ դրան պետք է վերջ տալ։

Նա Վենեսուելայի հեռահաղորդակցությունների նախարարին հանձնարարել է ուսումնասիրություն իրականացնել, թե ինչ են հեռարձակում հեռուստաընկերությունները:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ