Ներքին գործերի նախարարի գրասենյակի մոտ պայթյուն է տեղի ունեցել
Հունաստանի մայրաքաղաքում պայթյուն է տեղի ունեցել երկրի ներքին գործերի նախարարի գրասենյակի մոտ, տեղեկացնում է РИАНовости-ն:
Նախարարի կուսակցական գրասենյակը գտնվում է Աթենքի կենտրոնում՝ Ամերիկայի փողոցում։ Ռումբը պատրաստված է եղել գազային բալոնի հիմքի վրա:
Գրասենյակն այդ ընթացքում փակ է եղել, պայթյունի հետեւանքով տուժածներ չկան։
Նախարարն այս կապակցությամբ ասել է, որ որ որոշ ուժեր ցանկանում են վախի մթնոլորտ ստեղծել։ Սակայն “դա նրանց չի հաջողվի”: