26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գնահատման այլ չափանիշ Նժդեհի համար գոյություն չունի

Վարդանանք մեր ազգի մեջ քրիստոնեության, եկեղեցապահպան ամենամեծ խորհրդանիշերն են։ Չէ՞ որ Վարդանանք այլ որևէ մի ճանապարհ նվաստացնող դիտեցին քրիստոնյա հայի համար, որովհետև մեկ արտահայտությամբ՝ Վարդանանք էին. Լուսավորչի և սուրբ Սահակ Պարթևի ժառանգորդներն ու լիարյուն ժառանգավոր հետևորդները։

Եվ ինչպես տեսնում ենք մեջբերումից, որի մասին էլի ենք խոսել, Նժդեհը պարծենում է եկեղեցու օրհնությամբ, երբ եկեղեցին է օրհնում Վարդանանց ուխտը, ապա ավելի մեծ գնահատման այլ չափանիշ Նժդեհի համար գոյություն չունի: 

Վարդանանց կռիվ. խրատ օրինակը մշտակա է Հայոց աշխարհում, մշտակա, քանի որ ճշմարիտ քրիստոնեությունը և ճշմարիտ արդարությունը աշխարհում բոլոր ժամանակներում է գիշակերների կողմից հալածանքի մեջ։ Իսկ քրիստոնեություն և ազգ՝ մեր ազգի մեջ նույնական են, ինչպես Նժդեհն էլ է ասում. «Սկզբից ի վեր հայությունն ու իր քրիստոնեությունը ձուլված են ի մի բնություն….Այս երկուսի ճակատագիրը նույնացած է»։ Եվ այդ նույնացած ենք տեսնում` առավել Վարդանանց օրինակում:

Այսօր, երբ Հայտնության Գրքի գործոններն են իրականանում և աշխարհը գլոբալացվելով, որպես շինծու «ազգայնացված« ծրագրերով՝ ասես նյութական հրաշքներից հիպնոսացված («բարեփոխում», «օպտիմալացում», «ինտեգրում», «դեմոկրատիա», «միասեռականություն», «ձիահ», «շտրիխ կոդեր», «սոցիալական քարտեր», «666ի պիղծ ծածկագրեր», «հղիության ընդհատում», «ծնելիության կրճատում», «տան իրերը ամուսինների միջև բաժանում», «ամուսնանալուց արհեստականորեն խուսափում», քրիստոնեությանը հակառակ նման չար այլ բարքերով մշակույթի ապականում, կեղծ բարեկամություններ, ծրագրված աղքատության տարածում և նույն ձեռքով կեղծորեն աղքատին օգնելու ինքափառաբանում, որ դրդում են հեղափոխությունների, վայրընթաց բարքերի և նման էլի մեծ խառնակ բաների, որոնք գործում են այսօր ողջ աշխարհում՝ Նեռի, անգամ Աստծո անվամբ Նեռի, սակայն Նեռի նշանով, Նեռի բնույթով և վեցանոց մտայնությամբ ուղեկցվելով)։

Այսպես աշխարհը նյութականի պատրանքով գայթակղվում է Քրիստոսին թողած ընդունել եկող Նեռին, կեղծ քրիստոսին, որպես թե ազգերի նոր թագավորի: Մի ժամանակ է, երբ անգամ «ընտրյալներն են գայթակղվում» և հայ եկեղեցին ևս գտնվում է այդ վտանգների առաջ: Հայ եկեղեցու առանձին, հավաք, միաբան կարգավիճակն անգամ մեր իսկ պետության մեջ՝ դրսի ուժերը «անօրինական» են դիտել տալիս՝ կեղծ օրենքների ու հակաաստված հրահանգների միջոցով առաքելականը գրեթե հավասարադասելով աղանդներին: Այդպես անօրեն բաներ պարտադրել ուզելով երկուհազարամյա քրիստոնյա հայերիս, ապա՝ այս պայմաններում առավել և առավել է կարևորվում ՎԱՐԴԱՆԱՆՑ ՈՒԽՏԻ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԻ ՆՊԱՏԱԿՆ է` 
ՀԱՆՈՒՆ ՔՐԻՍՏՈՍԻ ԵՒ ՀԱՅՐԵՆԻՔԻ։ 

Նժդեհի խոսած ոսկու պես` «ԱՍՏՎԱԾ ԵՒ ՀԱՅՐԵՆԻՔ» նշանաբանով:  «Մեր եղբայրները հաղթեցին (վիշապին) Գառան արյունով և նրա վկայության խոսքով։ Եվ չհամաձայնեցին վիշապի հետ նույնիսկ ի գին իրենց մահվան»։ (Հայտնություն 12)։ Սուրբ Ավետարանից և նաև Հայտնության Գրքի այս սերմնահատիկից են կյանքի կոչվել Վարդանանք։ Եվ, իհարկե, այսօր արդեն կյանքի կոչվող և ոգեկոչով ելնող մեր օրերի Վարդանանք։ 

Հատված Մաքսիմ Ոսկանյանի «Հոգևոր Նժդեհը» գրքից

Փետրվարի 8-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ