Սկանդալ Ամերիկայում. Պենտագոնի նախկին ղեկավարը զինվորական գաղտնիքներ է բացահայտել
ԱՄՆ-ի պաշտպանության նախկին նախարար Ռոբերտ Գեյթսը պատրաստվում է հանրությանը ներկայացնել իր գիրքը, որտեղ նա պատմել է Օբամայի բարդ հարաբերությունների մասին իր արտասահմանցի կոլեգաների եւ սեփական նախարարների հետ:
Նախկին նախարարը ներկայացրել է ռազմական այն սխալները, որոնք թույլ է տվել ԱՄՆ-ը: Գրքի շնորհանդեսը թեւ նախատեսվում էր այս տարվա փետրվարի 14-ին, սակայն որոշ օրինակներ արդեն հայտնվել են վաճառքում:
Գեյթսը նշել է նաեւ, որ իր համար ամենից հաճելին Հիլարի Քլինթոնի հետ աշխատելն է եղել:
Նա նաեւ մի շարք ռազմական գաղտնիքներ է բացահայտել, խոսել է ԱՄՆ-ի սկսած պատերազմների մասին, գրում է topnews.ru-ն: