Հունաստանը համարում է, որ Թուրքիան ագրեսիվ հարևան է
Շվեյցարական Դավոս քաղաքում կազմակերպված «Համաշխարհային տնտեսական ֆորումի» ժամանակ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը խոսել է թուրք-հունական հարաբերությունների մասին:
Միջոցառման ժամանակ անդրադարձ է կատարվել Էգեյան ծովում առկա թուրք-հունական հակասություններին, մասնավորապես որոշ կղզիների պատկանելիության հարցին:
Ցիպրասը մասնավորապես ասել է.
«Մենք ապրում ենք մի հարևանի հետ, որը Էգեյան ծովում անհասկանալի կերպով ռազմական ագրեսիա է ցուցաբերում: Մենք պետք է որոշում կայացնենք, թե ինչ ենք անելու Թուրքիայի ագրեսիվ պահվածքի դեմ: Լյուքսեմբուրգում և Հոլանդիայում ապրողների համար ագրեսիվ լինելը հեշտ է, որովհետև հարևանները Բելգիան և Լյուքսեմբուրգն են, այլ ոչ թե Թուրքիան: Սակայն մեզ համար բնավ հեշտ չէ »,-ասել է Ցիպրասը:
Թուրքական «Yeniakit» թերթի կայքն էլ հայտնում է, որ Հունաստանի արտաքին գործերի նախարարը Դավոսում հայտարարել է, որ պաշտոնական Աթենքը խորապես մտահոգված է Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ Թուրքիայի կողմից ռազմական գործողությունների առնչությամբ:
«Թուրքիայի ներխուժումը Սիրիա, ամբողջ ինչպես Մերձավոր Արևելքում այնպես էլ միջազգային իրավունքի տեսակետից նոր խնդիրներ է առաջացնում: Մենք մտահոգված ենք Կիպրոսի հիմնախնդրի նման այլ տարածաշրջանային խնդիրների վրա կողմնակի ազդեցությունից»: