Ուկրաինան Մաքսային միությանը միանալու գաղտնի պլան է մշակել
Ուկրաինայի կառավարությունը պատրաստվում է մոտ ժամանակներս դիտարկել Ռուսաստանի հետ Մաքսային միություն ստեղծելու մասին պայմանագիրը: Նման տեղեկություն է ստացել “Левый берег”-ը, գրում է lenta.ru-ն:
“Միասնական մաքսային տարածքի ստեղծման եւ Մաքսային միության ձևավորման մասին” պայմանագիրը, որը ստորագրվել է 2007 թվականի հոկտեմբերի 6-ին, Ուկրաինայի կառավարությունը պատրաստվում է քննարկել փետրվարի վերջին:
Պլան-ժամանակացույցը, ինչպես նշվում է, մշակվել է վարչապետ Նիկոլայ Ազարովի առաջադրանքով: