05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Հռոմի պապը նամակ է հղել Արամ Ա կաթողիկոսին

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին հունվարի 5-ին այցելել է Վատիկանի ներկայացուցիչ Իվան Սանդուս Եպիսկոպոսը և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի անունից շնորհավորական նամակ է փոխանցել Նոր տարվա և Սուրբծննդյան առիթով։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ նամակում Հռոմի պապն իր բարեմաղթանքներն է ներկայացրել հայ ժողովրդին, հայ եկեղեցուն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը: Ֆրանցիսկոս պապը մաղթել է, որ խաղաղություն հաստատվի աշխարհում, հատկապես այնտեղ, որտեղ տագնապն ու բռնակալությունը տիրապետող ներկայություն են դարձել:

Հանդիպմանը քննարկվել է նաև Միջին Արևելքում տիրող իրավիճակը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ