Նյու Յորքում հայրը 3-ամյա որդուն հրել է երկնաքերի տանիքից
Նյու Յորքում 3 տարեկան տղան դարձել է այն բանի զոհը, որ ծնողները ամուսնալուծությունից հետո չեն կարողացել որոշել, թե ում հետ է մնալու տղան: Հայրը այդ օրը պետք է երեխային բերեր ոստիկանություն, որպեսզի նրան հանձնեին մորը, գրում է Utro.ru-ն:
Սակայն հայրը որոշել է սպանել երեխային, այնուհետեւ ինքնասպան լինել:
35-ամյա ուկրաինացի էմիգրանտ Դմիտրի Կանարիկովը բարձրացել է Մանհեթենի 52 հարկանի շենքի տանիք եւ այնտեղից հրել, գցել երեխային: Երեխայից հետո տղամարդն ինքն իրեն է ցած գցել:
Երկուսն էլ տեղում մահացել են: