02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Որքան վճարեց Պուտինը Ուկրաինային

Ռուսաստանը համաձայնել է Կիեւի համար իջեցնել գազի գինը: Նման որոշում է կայացվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հանդիպման ժամանակ, գրում է INTERFAX.RU-ն:

Պուտինը հայտարարել է, որ հաշվի առնելով Ուկրաինայի ֆինանսատնտեսական խնդիրները` Ռուսաստանն Ուկրաինային 15 միլիարդ դոլար կտրամադրի:

Այսպիսով, Ուկրաինան Ռուսաստանից ստացել է այն ֆինանսական աջակցությունը, որը հույս ուներ ստանալ Եվրամիությունից` Ասոցացման համաձայնագրի կնքման դեպքում:

Ուկրաինայի ընդդիմությունը, ովքեր Կիեւում ցույցեր են անցկացնում` պահանջելով եվրաինտեգրացում, արդեն հայտարարել է, որ նախագահ Յանուկովիչին պահանջելու են բացատրություն տալ Մոսկվայում կնքած բոլոր փաստաթղթերի վերաբերյալ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ