25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ստեփանի հիվանդությունը կմիավորի՞ հայերին

Բեռլինի հայկական երկու համայքների միջև, ինչպես ընդունված է ասել, տարիներ առաջ սև կատու է անցել:  Ու ցայսօր երկու համայնքներն էլ գործում են երկու անկախ պետությունների նման: Երգիչ, դերասան, անվանի արվեստագետ Ստեփան Գանտրալյանի ծանր հիվանդությունը սեպտեմբերի 18-ին Բեռլինի երկու իրարից զատված համայնքների հայերին հավաքել էր տեղի հայկական եկեղեցում:

Համերգից ստացված հասույթն ուղղվեց արվեստագետի բուժմանը: Եկեղեցական համայնքի նախագահ Պետրոս Դիքիջյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հույս հայտնեց, որ այսօրվա օրինակով, այսուհետ հարաբերությունները կկարգավորվեն:

“Շատ ուրախ եմ, որ երկու գաղութները վերջապես առաջին անգամ միասին էին այսօր, չնայած, որ համերգն ի սկզբանե կազմակերպել էինք միասին և փաստորեն արդյունք տվեց”, – պատմում է Պ. Դիքիջյանը:

Մելինե Պապովյանը, որ պարզապես կիթառ նվագել գիտի և երգում է որպես սիրող, իր կատարումով ոգևորեց ներկաներին՝ ամբողջ դահլիճը միացավ ու ձայնակցեց. “Արեգակին պետք է հեռվից նայել, Երևան դարձած իմ Էրեբունի, “Հայի աչեր, սիրուն աչեր … և այլն:

“Այս բենեֆիս համերգն ինձ համար այլ նշանակւթյուն ունի, ես արվեստագետ եմ և որ գիտես ամիսներ շարունակ բեմ չես բարձրանալու, այ նման հավաքը ինձ հնարավորություն է տալիս ուժ հավաքելու` վերադառնալու ակնկալիքով: Որովհետև եթե ես իմանամ, որ երկար ժամանակ ելույթ չեմ ունենալու ու ակնկալիքն անգամ չկա, արդեն ամեն ինչ դառնում է անիմաստ: Համերգի տեղը պատահական որոշվեց, եկեղեցում, բայց պատահական ոչինչ չի լինում”, – հավաստիացնում է Ստեփան Գանտրալյանը:

Միջոցառումը իսկապես խորհրդանշական էր, բոլորը միասին էին, մեկ հարկի տակ, միեւնույն նպատակով՝ օգնել Ստեփան Գանտրալյանին: Թվում է՝ մոտեցել է արդեն այն օրը, որ երկու համայնքներն այսուհետ մեկ հարկի տակ կգործեն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ