19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Կիեւում Սահակաշվիլու կողմնակիցները հարձակվել են Roshen խանութի վրա /տեսանյութ/

Միխայել Սահակաշվիլիի կողմնակիցները կոտրել են Կիեւի կենտրոնում գտնվող Roshen խանութի ապակիներն ու գրավել այն։

Խանութի աշխատակիցները փորձել են փակվել ներսում, սակայն չի ստացվել։ Որոշ ժամանակ անց ցուցարարները բաց են թողել խանութի աշխատակիցներին ու հաճախորդներին։ Դեպքի վայրում գտնվող իրավապահներին Սահակաշվիլու կողմնակիցները հարվածել են ձնագնդիկներով։ 

 

 

Նշենք, որ Ուկրաինայի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կողմնակիցները ցույցեր են անում՝ պահանջելով վերջինին ազատ արձակել։ Նրանք նաեւ պահանջում են Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի իմպիչմենտը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Սահակաշվիլուն ձերբակալել են՝ հանցավոր խմբի աջակցության կասկածանքով։ Նա հացադուլ է հայտարարել։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ