08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Միխայիլ Սահակաշվիլին կրկին ձերբակալվել է․ նա հացադուլ է հայտարարել

Ուկրաինական ոստիկանությունը հայտնաբերել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու գտնվելու վայրը եւ ձերբակալել են նրան: Այս մասին երկրի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն գրել է Ֆեյսբուքի իր էջում։

«Ըստ հետախուզության մասին որոշման՝ ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են  Միխայիլ Սաակաշվիլուն Կիեւի Օտրանդնայա փողոցում եւ ձերբակալել նրան: Նա գտնվում է ժամանակավոր մեկուսարանում», – գրել է գլխավոր դատախազը:

Սահակաշվիլու փաստաբան Ռուսլան Չերնոլուցկին էլ տեղեկացրել է, որ Սահակաշվիլին հայտնել է անժամկետ հացադուլի մասին։

«Նա նաև դիմադրելու է ստիպողական կերակրման բոլոր փորձերին»,- հայտնել է փաստաբանը՝ հավելելով, որ եթե դատարանը վճռի 60 օրով կալանավորել նրան, Սահակաշվիլին ավելի կոշտ ձևով կշարունակի իր հացադուլը։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր Սաակաշվիլին մեղադրվում է արտաքին ուժերի աջակցությամբ Ուկրաինայում հակաիշխանական գործողություններ ծրագրելու մեջ: Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը նրան փորձել էին ձերբակալել դեկտեմբերի հինգին, սակայն աջակիցները Սաակաշվիլիին ազատ էին արձակել:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ