Մենք Վանաձորում ունենք նոր իրողություն. նախարար
«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց, թե երբ է կառավարությունը պատրաստավում անվավեր ճանաչել Վանաձորի ավագանու ընտրություններն ու արտահերթ ընտրություններ անկացնել:
«Մեկ տարի շարունակ ապօրինի նիստեր են գումարվել, և մենք դիմել ենք ձեզ առաջարկով և պահանջով, որպեսզի դադարեցվեն Վանաձորի ավագանու լիազորություններն ու նոր ընտրություններ անկացվեն», – խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանին հարցրեց պատգամավորը:
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը չհամաձայնեց պատգամավորի հետ՝ նշելով.
«ՍԴ-ն ճանաչել է օրենքի որոշակի նորմեր, որոնց հիման վրա գործել է ավագանին, որպես Սահմանադրությանը չհամապատասխանող, միաժամանակ սահմանել է, թե երբ են այդ նորմերը կորցնում ուժը: Մենք Վանաձորում ունենք նոր իրողություն, և եթե այն հնարավորություն ընձեռի ավագանուն պատշաճ գործելու, ապա որևէ հիմք վերանայելու ավագանու լիազորությունները, մենք չենք տեսնում և ավելին վերանայումը կհամարենք հակասահմանադրական», – նշեց նախարարը: