19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Դաժան ծեծի են ենթարկել աշակերտուհուն /տեսանյութ/

Համացանցում հայտնվել  է տեսանյութ, որում հասակակիցները դաժան ծեծի են ենթարկում աշակերտուհուն՝ բազմաթիվ ականատեսների աչքի առաջ։ Միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանում՝ Վոտկինսկ քաղաքում։ Տեսանյութից երեւում է, որ ծեծկռտուքի մասնակիցները 13-14 տարեկան են։ Ականատեսները բազմաթիվ են եղել, ոչ ոք չի փորձել անգամ միջամտել։ Աղջիկներից մեկը բռնել է տուժողի մազերից, մյուսը անխնա հարվածել է նրան։ Ներկաները ծափեր են տվել, ուղղորդել, թե ինչպես հարվածեն ու նկարահանել են հեռախոսով։ Թե ինչի համար են աղջկան նման դաժան ծեծի ենթարկել, հայտնի չէ։

Հայտնի է, որ տուժած աղջիկն այժմ տանն է, նրա հետ աշխատում են հոգեբանները։ Դեպքի առթիվ քննություն է սկսվել։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ