26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փնտրենք, որ գտնենք, բախենք, որ բացվի, խնդրենք, որ տրվի… /տեսանյութ/

Որևէ մարգարեություն, կամ աստվածաշնչյան ճշմարտություն մեզ համար դառնում է պարզ ու հասկանալի, երբ փորձում ենք այն կիրառել մեր կյանքում: Սուրբ Հովհան Մանդակունու ճառերից մեկում հանդիպեցի մի այսպիսի արտահայտության.

«Եթէ անարգի միջից դուրս հանես պատուականը, կը լինես ինչպէս իմ բերանը. Երեմ.15:20» Ինձ համար անհասկանալի էր այս արտահայտությունը այնքան ժամանակ, քանի դեռ չէի սկսել կարդալ մեր եկեղեցու հայրերի մեկնողական գրվածքներն ու նրանց վարքը, Աստվածաշունչն ու հոգևոր գրքեր:

Այսինքն երբ կարդում ենք մեր սրբերի վարքը, կամ նրանց գրվածքները, աստիճանաբար փոխվում է մեր մտածելակերպը, խոսակցության թեման, բառերը, մտքերը: Մենք անիմաստ և անվայել արտահայտությունների փոխարեն արդեն անում ենք մեջբերումներ մեր հայրերից, ինչու չէ նաև երբեմն Աստվածաշնչից`ըստ մեր կարողության: Այսինքն մեր շրթներից արդեն հնչում է Աստծո պատվական խոսքը:

Ուրեմն մեր Հայրերին հաջողվել է իրենց գրվածքներով մեր` մեղավորներիս և անարգներիս միջից աստիճանաբար հանել պատվական բաներ`առաքինություններ:

Նշանակում է Աստծո բերան կարող է կոչվել մի մարդ, որն ի վիճակի է անարգին դաստիարակել, կրթել և նրանից մի լավ բան ստանալ, որը նրան կմոտեցնի սեփական փրկության գաղափարին:

Ինչն էլ այդքան հաճելի է Աստծուն, ինչպես գրված էլ է, թե` մեկ մարդու դարձի գալը ինչ ուրախություն է պատճառում երկնքի հրեշտակներին, որոնք տեսնում են մեր երկնավոր Հոր երեսը: Ահա թե ինչ է նշանակում. «Եթէ անարգի միջից դուրս հանես պատուականը, կը լինես ինչպէս իմ բերանը»: Մենք էլ փորձենք մեր կարողություն չափով օգնել մեկին Աստծո տված շնորհով և ողորմությամբ:

Մենք էլ կարող ենք սուրբ կյանքով ապրել այս աշխարհում, եթե մեր կյանքը առանձնացրել ենք Աստծուն ծառայելու համար:Սուրբ կյանքով ապրել չի նշանակում հրաշք գործել, այլ` սիրով կատարել հանձնարարված գործը, որը կատարվում է Աստծո ներկայության մեջ: Մեր օրերում էլ կան սուրբ մարդիկ,որոնք ապրում, գործում և խոսում են Աստծո քննության ներքո:

Յուրաքանչյուր հավատացյալ նաև քարոզիչ է, որովհետև իր գործերը մի բան սովորեցնում են իր տան անդամին, լավ կամ վատ: Շնորհակալություն և փառք Աստծուն ամեն տեղ:
Հիշենք նաև Հովհաննես Երզնկացու այն խոսքը, թե` Ինչպես որ հողն է աճեցնում այն, ինչ սերմանվում է իր մեջ, այդպես էլ հողեղեն մարդու բնությունն է պտղաբերում այն, ինչ սերմանվում է իր մեջ՝ մեղքի փուշ կամ առաքինության ծաղիկ։

Տեր Արմեն քահանա Մելքոնեան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ