Ուկրաինան միանում է Մաքսային միությա՞նը
Ուկրաինայի իշխանությունները Ռուսաստանի հետ համաձայնագիր են ստորագրել: այսպիսով, կարելի է ենթադրել, որ Կիեւը կանդամակցի Մաքսային միությանը, գրում է Взгляд-ը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է The Economist հանդեսի գլխավոր խմբագիր Էդվարդ Լուկասը, ով հղում է արել իր վստահելի աղբյուրին:
Լուկասը գրել է, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի նախագահները հանդիպել էին Սոչիում եւ այնտեղ կնքված համաձայնագիրը ենթադրում է, որ Ռուսաստանն Ուկրաինային է հատկացնելու 5 մլրդ դոլար ու ռուսական գազի գինն այդ երկրի համար սահմանելու է 200 դոլար 1000 խմ-ի համար:
Խմբագիրը կարծիք է հայտնել, որ Ուկրաինան Մաքսային միությանը կանդամակցի մինչ 2015թ.:
Հարկ է նշել, սակայն, որ այս տեղեկությունը դեռեւս պաշտոնապես հաստատված չէ: