Ուկրաինայի ընդդիմության առաջնորդները հրավիրվել են դատախազություն
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/600uk2_1386332835.jpg)
Ուկրաինայի Գերագույն ռադայի մի շարք պատգամավորների, այդ թվում՝ “Բատկիվշչինա” խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկին, կանչել են երկրի Գլխավոր դատախազություն հարցաքննության, տեղեկացնում է lenta.ru-ն: Յացենյուկն ասել է, որ նա եւ այլ ընդդիմադիր առաջնորդներ պետք է ցուցմունքներ տան Կիեւում դեկտեմբերի 1-ի իրադարձությունների վերաբերյալ:
“Մենք անպայման կգնանք Գլխավոր դատախազություն՝ հարցաքննության ու կպատասխանենք Ուկրաինայում խաղաղ ցույցի մասնակիցներին ծեծի ենթարկելու վերաբերյալ հարցին”,- ասել է նա: