Տիմոշենկոն հրաժարվել է դատարան գնալ
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն կտրականապես հրաժարվել է մասնակցել դատարանի լսումներին, գրում է gazeta.ru-ն:
Տիմոշենկոն ասել է, որ չի պատրաստվում հետեւել ուղեկցող պահակներին։ Նրան եւս մեկ անգամ զգուշացրել են, որ դատական լսումներին նրա ներկայությունը պարտադիր է եւ դատարանն ինքն է պահանջում Տիմոշենկոյի ներկայությունը։ Սակայն Տիմոշենկոն արհամարհել է ասվածը եւ չի հետեւել պահակներին: