25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչ է տալիս մեզ եկեղեցի գնալը

Բարեպաշտ անուն ձեռք բերելու համար պետք չէ գնալ եկեղեցի: Եկեղեցի գնալը պետք է նպատակ ունենա և այդ նպատակը իրագործելու համար պետք է պատրաստվել երկուշաբթիից մինչև շաբաթ:
Կիրակի օրը Եկեղեցի պետք է գնալ Տիրոջ հետ հանդիպելու, ճաշակելով նրա Սուրբ Մարմինն ու Արյունը: Իմանալ ինչ է Սուրբ Հաղորդությունը:

Եկեղեցի պե՛տք է գնալ գոհություն հայտնելու ողջ շաբաթվա համար:
Մեղքերի համար թողություն ստանալու համար պետք է գնալ եկեղեցի:
Մանկան պարզամտությամբ և ազնվությամբ պատմել է պետք Աստծուն գործած սխալներն ու մեղքերը, ակնկալելով Աստծո ողորմությունը:

Աստծու խոսքի մեկնաբանությունը լսելու համար պետք է գնալ եկեղեցի:
Հոգևորականին ու հավատացյալներին կարոտելու և հանդիպելու համար պետք է գնալ եկեղեցի:
Որևէ մեկին օգտակար լինելու պատրաստակամության ձգտումով պետք է 
գնալ եկեղեցի:

Աստծո մեկ պատվիրանը`<<Հիշի՛ր և Սուրբ պահիր շաբաթ օրը>> կատարելու համար պետք գնակ եկեղեցի:
Ցանկացած օր կարելի է մտնել եկեղեցի, սակայն մեծ է կիրակի օրվա խորհուրդը` Սուրբ Պատարագը և Սուրբ Հաղորդությունը, որը հաստատեց Ինքը` մեր Տերն ու Փրկիչը: Իսկ մեր Տերը մի օր գալու է ու հարցնի մեզ. << Ես ամեն ինչ բացատրեցի, ինչու չլսեցիր Աստծո խոսքի սերտողությունը>>: Պատասխան չունենք ամենևին… ունենք միայն մեկ խնդրանք Աստծուն.

Տուր մեզ Քո խաղաղությունը Տեր, որ վեր է ամենայն մտքից ու խոսքից:
Ահա Պողոս Առաքյալը ինչպես է բացատրում այս հատվածը:

<<Եւ Աստծու խաղաղութիւնը, որ վեր է, քան ամենայն միտք, պիտի պահի ձեր սրտերը եւ մտածումները Քրիստոս Յիսուսով։ 

Եւ վերջապէս, եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարտութեամբ է, ինչ որ՝ պարկեշտութեամբ, ինչ որ՝ արդարութեամբ, ինչ որ՝ սրբութեամբ, ինչ որ՝ սիրով, ինչ որ՝ բարի համբաւով, ինչ որ՝ առաքինութեամբ, ինչ որ՝ գովութեամբ, – ա՛յն խորհեցէք։ Ինչ որ ուսանեցիք, ընդունեցիք, լսեցիք եւ տեսաք իմ մէջ, ա՛յն արէք։ Եւ խաղաղութեան Աստուածը թող լինի ձեզ հետ>>։ Փիլիպ. 4:7

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ