12-ամյա տղան մեկ տարի շարունակ բռնաբարել է փոքրիկ քրոջը
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/images_13859911_1386003317.jpg)
Մեծ Բրիտանիայում 12-ամյա դպրոցականը, պոռնոֆիլմեր նայելով, մի ամբողջ տարի բռնաբարել է իր 10-ամյա քրոջը, տեղեկացնում է The Daily mail-ը: Տղան պոռնոֆիլմերը դիտել է դպրոցում` դասարանցիների հետ: Տանը նա որոշել է կրկնել այդ տեսարանները փոքր քրոջ հետ:
Ի վերջո, աղջնակը պատմել է ծնողներին, որ եղբայրը “դիպչում է իր ինտիմ հատվածներին”: Ծնողները տղային հարցուփորձ են արել, ով ի վերջո խոստովանել է արածը, սակայն նշել է նաեւ, որ չի հասկացել, որ դա վատ բան է: Դատարանի որոշմամբ տղան երեք տարի կանցկացնի վերականգնողական կենտրոնում:
Ոստիկանությունն էլ զբաղվում է այն հարցով, թե ինչպես է երեխաներին հաջողվել դպրոցում պոռնոֆիլմ դիտել: