Օբաման վստահ է, որ ԱՄՆ-ի հաջորդ նախագահը կին է լինելու

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ամերիկայի հաջորդ նախագահը կին է լինելու: Այս մասին նա ասել է ABC-ին տված հարցազրույցում, որին ներկա է եղել կնոջ` Միշելի հետ:
“Մեր երկրի պետական համակարգում հրաշալի կանայք կան: Եվ կասկած լինել չի կարող, որ շատ շուտով կին-նախագահ ենք ունենալու”,- ասել է նախագահը: Իսկ Միշել Օբաման նշել է, որինքը չէր ցանկանա նախագահ լինել:
ԱՄՆ-ի կին –նախագահ ունենալու մասին լուրերը նոր չեն: Ավելի վաղ երկրի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը ենթադրել էր, որ ԱՄՆ-ի հաջորդ նախագահը կին է լինելու: Ամենայն հավանականությամբ` նա ի նկատի ուներ իր կնոջը` Հիլարի Քլինթոնին: