Այն պահից, երբ դուք ձեր պահանջները հանձնում եք Աստծուն
Սպասեք և ի վերջո կվայելեք ուրախությունը այն մարդու, որ կարող է համբերանքով սպասել` հուսալով, որ ամեն ինչ լավ կլինի: Վերջին ու ամենադժվար դասը սպասելն է:
Ուրեմն սպասել սովորեք: Այս երեկո արդեն ուզում էի ասել. «Ներող եղեք, Իմ որդիներ, որ թույլ տվեցի այս հավելյալ բեռը դնել ձեզ վրա. թեկուզ և կարճ ժամանակով»: Սակայն ուզում եմ իմանաք, որ այն պահից, երբ դուք ձեր պահանջները Ինձ հանձնեցիք և հետամուտ չեղաք ուրիշ օգնության. այդ վայրկյանից իսկ` Ես նկատի առա ամենակարճ ճանապարհը օգնություն և փրկություն ձեզ հասցնելու:
Գալիք աղետից փրկվելու համար սովորելու շատ բան ունեք:
Բայց Բարեկամը, որի հետ ահա կանգնած եք ձախողումների, մեռած փառասիրության, լքված ցանկությունների գերեզմանի մոտ – այդ ընկերակիցը` բոլոր ժամանակների համար մնում է նույն հավատարիմ Բարեկամը:
«Աստծո կանչը» ժողովածուից