Վիլնյուսում անցկացվում է “Արեւելյան գործընկերության” գագաթաժողովի երկրորդ օրը /վիդեո/
Այսօր Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում անցկացվում է “Արեւելյան գործընկերության” գագաթաժողովի երկրորդ օրը, տեղեկացնում է Russia Today-ը։
“Արեւելյան գործընկերությունը” Եվրոպական միության նախաձեռնությունն է, որն ուղղված է հետխորհրդային 6 երկրների հետ ինտեգրման զարգացմանը՝ Ուկրաինա, Մոլդովա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Բելառուս։ Վիլնյուսի գագաթաժողովին մասնակցում են 34 երկրների ներկայացուցիչներ։
Հարկ է նշել, որ երեկ Վրաստանն ու Մոլդովան նախաստորագրել են ասոցացման համաձայնագիրր: