08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Եվրախորհրդարանի ղեկավարը հիասթափված է Հայաստանից եւ Ուկրաինայից

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը նախօրեին հայտարարություն է տարածել, որում ափսոսանք է հայտնել, որ Ուկրաինան եւ Հայաստանն արտաքին ճնշման տակ հրաժարվեցին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից։ Նա ասել է, որ “Արեւելյան գործընկերությունը” ԵՄ-ի հետ կապերն ընդլայնելու միջոց է։

“Շնորհավորում եմ Մոլդովային եւ Վրաստանին, որ պատրաստվում են նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը։ Ես խորապես հիասթափված եմ, որ Ուկրաինան եւ Հայաստանը հրաժարվեցին համաձայնագրի ստորագրումից: Սա հատկապես ցավալի է, հաշվի առնելով այն, որ իրենց որոշումները վերանայելու որոշումը այդ երկրները կայացրել են արտաքին ճնշման տակ։ Մենք պետք է հստակ եւ բարձրաձայն ասենք, որ Ռուսաստանի կողմից տնտեսական եւ քաղաքական ճնշումները մեր արեւելյան գործընկերների հանդեպ անընդունելի են”,- ասել է Շուլցը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ