21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Եթե Թուրքիան զինված հարձակում գործի Քրդստանի վրա, մեծ լավություն կանի քրդերին. Արամ Սարգսյան

 

Հայաստանի «Դեմոկրատական կուսակցության»  նախագհ Արամ Գասպարի Սարգսյանն այսօր լրագրողների հեր հանդիպման ընթացքում անդրադարձավ Իրաքի Քրդստնի  անկախության հանրաքվեին:

«Ասում էին՝ քրդերը ահաբեկված են Թուրքիայից, բայց դա այդպես չէ: Քուրդիստանի  պաշտպանության  նախարարն ինձ ասաց, որ Թուրքիան չի հրաժարվի 10 մլրդ. առևտրաշրջանառությունից: Նա ասաց՝ շատ դժվար  է պատկերացնել, որ Թուրքիան հրաժավի իրենց էժան նավթից:  Էրդողանն անընդհատ հոխորտանքներ է հնչեցնում, բայց եթե նա զինված հարձակում գործի Քրդստանի վրա, ապա նա մեծ լավություն կանի Քրդստանին. այդ պահին միանգամից բոլոր քրդերը կմիավորվեն», – նշեց  Արամ Սարգսյանը: 

Բանախոսը շեշտեց՝ եթե քրդերի նկատմամբ  պատժամիջոցներ կիրառեն, մեկ է, քրդերը դեռ ունեն որոշակի ռոսուրսներ, ուստի կկարողանան  որոշակի ժամանակահատված ապրել իրենց կյանքի սովորական հունով: Եթե անգամ քրդերի համար նավթատար խողովակները վնասեն, նրանք այնքան փոխադրամիջոցներ ունեն, որ կկարողանն տեղափոխել իրենց համար անհրաժեշտ քանակությամբ նավթամթերք: 
«Քրդերը պատրաստվել էին այս ամենին. գիտեն՝ ուր են գնում, ինչու են գնում», – նշեց բանախոսը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ