03 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ձերբակալվել են ԱՄՆ-ի երեք կոնգրեսականներ /տեսանյութ/

Նյու Յորքում երեքշաբթի օրը ոստիկանությունը ձերբակալել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի երեք օրենսդիրների, հայտնում է Ամերիկայի ձայնը։ Ձերբակալվել է նաեւ Նյու Յորքի քաղաքային խորհրդի նախագահը։ Նշված կոնգրեսականներն ու քաղաքային խորհրդի նախագահը ձերբակալվել են Թրամփի երկնաքերի առջեւ անցկացված ցույցի ժամանակ։ Բողոքի ցույցի մասնակիցները պահանջում էին երկրից արտաքսելու վտանգից պաշտպանել երիտասարդ այն անձանց, որոնք առանց օրինական փաստաթղթերի Միացյալ Նահանգներ են մուտք գործել անչափահաս տարիքում։ Ցույցը կոչ էր հղում նախագահ Դոնալդ Թրամփին ու հանրապետական մեծամասնություն ունեցող Կոնգրեսին պաշտպանելու այս փախստականների կեցության իրավունքը երկարաձգելու մասին Բարաք Օբամայի օրոք ընդունված ԴԱԿԱ անվանումը ստացած օրենքը։

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ