03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ամենասարսափելի օրը ադրբեջանական բանտում․ Լապշին

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը կրկին գրառում է արել ադրբեջանական բանտում անցկացրած օրերի մասին։

Նա ներկայացրել է, թե որն էր ադրբեջանական բանտում անցկացրած իր ամենասարսափելի օրը։

«Եթե մից կողմ թողնենք սեպտեմբերի 9 լույս 10-ի գիշերվա իրադարձությունները, երբ ինձ ծեծեցին եւ ինքնասպանության փորձ ներկայացրին, որպեսզի փաստացի առիթ ունենան ինձ ներում շնորհելու, իբր տեսեք՝ մենք խղճով մարդիկ ենք, ապա ես սարսափում էի ու զզվանք ապրում 2017-ի ապրիլի 3-ին։ 

Բաքվի բանտի բանտախցում ես ամբողջ երեկո լսում էի ուրախ բացականչություններ մյուս խցերից «Ալլահ Ուաչբար»։ Նման «ուրախության » առիթ էր դարձել Սանկտ-Պետերբուրգի մետրոյի արյունալի ահաբեկչությունը, որը 16 անմեղ մարդու կյանք խլեց։

Ոչ, ես չեմ ուզում ասել, թե ադրբեջանցիները մասսայաբար ուրախանում էին ռուսների մահվան համար։ Ադրբեջանցիների մեծամասնությունը, կարծում եմ, ցավում էին ողբերգության համար։ Բայց ես ուզում եմ ասել, որ ադրբեջանական բանտերը լիքն են ռադիկալ իսլամիստներոց։ Իսկ էլ ավելի շատ իսլամիստներ ազատության մեջ են ու անգամ ուսադիրներ են կրում՝ իրենց ժամին սպասելով։ Ընդ որում, Բաքվի իշխանությունները ակտիվ հերքում են երկրում աճող ռադիկալ իսլամիստների քանակը։ Ես այդ ամենը իմ աչքերով եմ տեսել․․․»։

 

 

 

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ