Տաջիկստանում նախագահ են ընտրում

Տաջիկստանում այսօր նախագահական ընտրություններ են: Ընտրական տեղամասերը բաց են առավոտվանից, տեղեկացնում է INTERFAX.RU-ն:
Նախագահի թեկնածուները 6-ն են, այդ թվում` գործող նախագահ Էմոմալի Ռախմոնը:
Տաջիկստանում 4 միլիոն 24.9 հազար ընտրող է գրանցված, սակայն նրանց առնվազն 1.2 միլիոնը գտնվում է Ռուսաստանում` արտագնա աշխատանքների:
Տաջիկստանում նախագահական ընտրությունները անց են կացվում յոթ տարին մեկ անգամ: