06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Գերմանացիներն ընտրել են շների համար ամենահարմար քաղաքը

Գերմանիայի Համբուրգ քաղաքը դարձել է DOGS AWARD մրցանակաբաշխության հաղթող: Այս մրցանակով Գերմանիայում նշում են այն քաղաքը, որտեղ չորքոտանիներն իրենց բացարձակ ազատ եւ հարմարավետ են զգում։ 

Համբուրգում կա 120 կանաչապատ տարածք հատուկ 40 հազ. շների զբոսանքի համար։ Այդ տարածքներում կենդանիները կարող են զվարճանալ առանց դնչկալների եւ կապերի։ 

Համբուրգին մրցանակ շնորհելուն նպաստել է նաեւ այն, որ այս քաղաքում կենդանիների տերերը ոչ մեծ հարկ են վճարում։ Բացի այդ, քաղաքում կա անասնաբուժական ծառայությունների եւ շների գեղեցկության սրահների մեծ ընտրանի։ 

DOGS AWARD ամենամյա մրցանակը Գերմանիայում շնորհվել է 5-րդ անգամ։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ