25 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Սնոուդենը ներման արժանի չէ. սենատոր

ԱՄՆ-ի սենատի հետախուզման կոմիտեի ղեկավար Դայն Ֆայնստայնը գտնում է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը արժանի չէ երկրի ղեկավարության ներմանը, փոխանցում է РИА Новости-ն:

Ավելի վաղ Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Հանս Քրիստիան Շտրեբելեն, ով Մոսկվայում հանդիպել էր Սնոուդենի հետ, հայտարարել էր, որ Սնոուդենը կցանկանար արդարանալ ամերիկյան իշխանությունների առաջ:

“Իմ արձագանքը բացասական կլիներ”,-ասել է Ֆայնստայնը, երբ նրան խնդրել են մեկնաբանել ԱՄՆ կառավարության հնարավոր հրաժարվելը Սնոուդենի դեմ դատական հետապնդումից։ Նրա խոսքով՝ Սնոուդենը հսկայական վնաս է հասցրել երկրին։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ