27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Շվեյցարիայի ԱԳՆ-ն զգուշացնում է Թուրքիա մեկնել ցանկացող իր քաղաքացիներին

Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայի մեկնել ցանկացող իր քաղաքացիներին ուղղված նոր զգուշացում է հրապարակել: Թուրքական «Posta.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ ԱԳՆ հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Նրանք, ովքեր ցանկանում են մեկնել Թուրքիա, պետք է լավ մտածեն, թե արդյոք Թուրքիայում որպես թշնամի չեն ընկալվի»:

Նախարարությունը նաև հիշեցրել է, որ Թուրքիայում դեռևս շարունակվում է արտակարգ դրության ռեժիմը, ինչի շրջանակներում երկիր մուտք գործելիս կամ երկրից դուրս գալիս կարող են խնդիրներ ծագել, մարդիկ կարող են կալանավորվել՝ առանց դատարանի համապատասխան վճռի:

Հայտարարությունում նշվել է նաև, որ Թուրքիայի և Շվեյցարիայի երկքաղքացիություն ունեցող անձանց տվյալ պարագայում ավելի մեծ վտանգ կարող է սպառնալ: Պատճառն այն է, որ Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կանտեսի երկքաղաքացիություն ունեցող անձանց Շվեյցարիայի քաղաքացի լինելու հանգամանքը, ինչի հետևանքով Շվեյցարիայի հյուպատոսարանները հնարավորություն չեն ունենա որևէ կերպ պաշտպանել նրանց:

Միևնույն ժամանակ,  ԱԳՆ զգուշացմանը հետևել- չհետևելու որոշումը թողնվել է  քաղաքացիների հայեցողությանը:

Աղբյուր`    Ermenihaber.am

 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ