21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԶԼՄ-ները` ազգամիջյան տարաձայնությունների պատճառ

Ելույթ ունենալով ազգամիջյան խորհրդի նիս­տում, որը վարում էր Վլադի­միր Պուտինը, ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան անդրադարձել է ազգամիջյան խնդիրների լուսաբան­ման եւ այդ խնդիրները հանրությանը ներկայացնելու գործում ԶԼՄ-ների խաղա­ցած դերին, տեղեկացնում է “ՌԻԱ-նովոստին”:

Նա մասնավորապես ընդգծել է, որ ազգամիջյան ընդհարումների եւ դրանց ընթացքի մասին ԶԼՄ-ներով տարածվող ոչ արժանահավատ լրատվությունը, իսկ որոշ դեպքերում էլ նպատակաուղղված ապատեղեկատվությունը նկատելի ազ­դեցություն են թողնում ազ­գամիջյան հարաբերություն­ների վրա:

“Կարծում եմ, որ հասունացել է այդ կարգի լրատվություն տարածելու համար ԶԼՄ-ներին վարչա­կան պատասխանատվու­թյան ենթարկելու հարցը”,- ընդգծել է Չայկան:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ