Ավտովթարի հետեւանքով 13 ուղեւորներ ողջ-ողջ այրվել են
Հանգստյան օրերին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանում` Սամարայի մարզում: Ավտովթար իհետեւանքով միկրոավտոբուսի 13 ուղեւորներ ողջ-ողջ այրվել են: Toyota մակնիշի միկրոավտոբուսի եւ Mercedes մակնիշի մեքենայի բախման հետեւանքով պայթել են միկրոավտոբուսում գտնվող գազի բալոնները, հրդեհ է բռնկվել, իսկ սրահում գտնվող ուղեւորները չեն կարողացել դուրս գալ այրվող մեքենայից, տեղեկացնում է РИА Новости-ն:
Մեքենայի սրահն ամբողջությամբ այրվել է, բարձր ջերմաստիճանից թափքը դեֆորմացվել է: Նախնական տվյալներով՝ Նիժնի Նովգորոդի պետհամարանիշներով միկրոավտոբուսի անվադողը պայթել է, վարորդը կորցրել է մեքենայի վերահսկողությունը, դուրս եկել հանդիպակաց ճանապարհ, որտեղ էլ բախվել է մյուս մեքենային, որը ժամանել էր Ղազախստանից:
Միկրոավտոբուսում վարորդից բացի կար 14 ուղեւոր, որոնցից 11-ը Ուզբեկստանի քաղաքացիներ են, երկուսը՝Տաջիկստանի եւ մեկը՝ Ադրբեջանի:
Պարզ է դարձել, որ զոհվածները գնում էին իրենց մուտքի վիզաները երկարացնելու: