20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ահաբեկչություն Բրյուսելում

Անհայտ անձը Բրյուսելի կայարանում պայթյուն է իրականացրել։ Բարեբախտաբար, պայթյունի արդյունքում տուժածներ չկան, իսկ դրա հեղինակը չեզոքացվել է ոստիկանների կողմից, հայտնում է РИА Новости-ն։

Երկրի իշխանությունները տեղի ունեցածն արդեն որակել են իբրեւ ահաբեկչություն։ Ականատեսները պատմել են, որ պայթյունն իրականացնելուց առաջ տղամարդը իսլամիստական լոզունգներ է հնչեցրել, ապա գոռացել՝ «Ալլահ-ակբար» ու իրականացրել պայթյունը։ Արդյունքում թեթեւ հրդեհ է սկսվել։ 

Կայարանում հերթապահություն իրականացնող ոստիկանները անմիջապես կրակ են բացել, ինչի արդյունքում նա մահացել է։ 

 

 

 

 

Կայարանում գտնվող մարդիկ տարհանվել են, դեպքի վայրում դեռ աշխատում են ոստիկանները։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ