20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեն այլևս չի հետաձգվելու

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մեսութ Բարզանին հարցազրույց է տվել հայտնի  « Foreign Policy » հանդեսին, որի ժամանակ խոսել է սեպտեմբերի 25-ին տեղի ունենալիք անկախության հանրաքվեի մասին:

«Իրաքի վարչապետին ասել եմ, որ հանրաքվեի անցկացումը  Իրաքյան Քուրդիստանի ժողովուրդի օրինական իրավունքն է: Մենք ցանկանում ենք, որ հանրաքվեից հետո ի հայտ եկած արդյունքի վերաբերյալ խաղաղ բանակցություններ անցկացնենք»,- ըստ թուրքական  «Hurriyet» պարբերականի՝ասել է Բարզանին:

Վերջինս՝ շեշտել է, որ տեղի ունենալիք հանրաքվեն վեր է դասվելու ինքնավարության բոլոր քաղաքական ուժերի և կուսակցությունների միջև առկա անհամաձայնություններից:

Անդրադառնալով  հանրավքեի հետաձգման մասին խոսակցություններին՝ Բարզանին շեշտել է. «Ավելի վաղ մի քանի անգամ ցանկացել էինք անկախության հանրաքվե անցկացնել, սակայն այդ պահին իրավիճակը հարմար չէր: Այն չէր բխում Իրաքի քրդական ինքնավար շրջանի ժողովրդի շահերից: Այն կարող էր վատ հետևանքներ ունենալ ժողովրդի ապագայի համար: Այդ իսկ պատճառով հանրաքվեի համար ամենահամապատասխան ժամանակը հիմա է: Այն չի հետաձգվելու»,-եզրափակել է Բարզանին:

Հիշեցնենք, որ անկախության հանրաքվեի անցկացումը դատապարտել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա նշել է, որ դա Թուրքիայի կողմից կդիտարկվի որպես Իրաքի տարածաքային ամբողջականության խախտում: Բացի դրանից նշել է, հաշվի առնելով տարածաշրջանի ներկայիս իրավիճակը , ոչ մեկին ձեռնտու չէ հանրաքվեի կայացումը:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ