27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՄՆ-ն զսպաշապիկ կհագցնի ՌԴ-ին

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը կողմ է քվեարկել  ՌԴ-ի  և Իրանի դեմ նոր պատժամիջոցներ նախատեսող օրինագծում փոփոխությունների օգտին:

Փաստաթուղթն ընդունվել է ձայների մեծամասնությամբ՝ 97 կողմ, 2  դեմ ձայնով: Հիշեցնենք՝ այս օրինագիծը ուժի մեջ չի մտնի, քանի դեռ   Ներկայացուցիչների պալատը չի հաստատել այն: Այնուհետև այն պիտի ստորագրի նախագահը, իսկ եթե նախագահը հրաժարվի այն ստորագրել, ապա Սենատը բկարող է այն ձայների երկու երրորդով  ինքնսինքյան օրենք դարձնել, այսինքն՝ դա  հնարավոր է իրականացնել նաև առանց նախագահի համաձայնության: 

Անդրադառնալով այս թեմային՝ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց՝   ՌԴ-ին վերաբերող պատժամիջոցների   սահմանումը հավելված է՝  Իրանի նկատմամբ պատժամիջոցների ծրագրի օրինագծում: 

«Հաշվի առնելով ձայների այդ հարաբերակցությունը, որով ընդունվել է այս  փաթեթը, ապա բարդ չէ պատկերացնելը, որ այդ արգելքը հեշտությամբ կհաղթահարվի: Ուղղակի,  գուցե մի քիչ ժամանակ պահանջվի: Այսինքն՝ այս փաթեթը, այնուամենայնիվ, օրենք կդառնա ԱՄՆ-ում: Իսկ նրանց օրենքները շատ դժվարությամբ են հանվում հետագայում: Բազմաթիվ հիմնավոր պատճառներ են պետք, որ Կոնգրեսը իր որոշումը փոխի կամ էլ չեղյալ հայտարարի», – նշեց քաղաքագետը:

Ռուբեն Մեհրաբյանը ընդգծեց՝  սա ՌԴ-ի նկատմամբ  զսպաշապիկ է լինելու: 
«Դրա նպատակն այն է, որ սահմանափակվի ՌԴ-ի  հնարավորությունները՝ տարբեր տարածաշրջաններ  ապակայունացնելու հարցում: ԱՄՆ-ն սրանով ուզում է ՌԴ-ի ռեսուրսը նվազեցնել, պոտենցիալը սահմանափակել: Ի վերջո, սա ՌԴ-ին տնտեսական լծակների միջոցով զսպելու փաթեթ է:  

Այսօր ՌԴ-ն   մարտահրավեր է ամբողջ միջազգային հանրության  և միջազգային կայունության համար: Եվ որպեսզի ՌԴ-ին  զերծ պահեն ահա այդպիսի քայլերից, ընդունել  են այս փաթեթը: Այսինքն՝ ՌԴ-ն փորձում է աշխարհի վզին նոր աշխարհակարգ փաթաթել,  որը  չի բխում «սառը պատերազմի» արդյունքներից:  ՌԴ-ին հնարավորություն էր տրված ինտեգրվել քաղաքակիրթ աշխարհին, բայց այդ երկիրը ընտրեց առճակատման քաղաքականությունը: Իսկ վերոնշյալ փաթեթը նախատեսված է ՌԴ-ին կարգի հրավիրելու համար: ՌԴ-ում ձևավորվել է  շատ կոշտ ավտորիտար ռեժիմ, որը կատարում է  մարդու իրավունքերի զանգվածային խախտումներ:  Այս երկիրը աստիճանաբար դառնում է այնպիսի երկիր, ինչպիսին Ադրբեջանն է, դրան գումարած միջուկային զենքի առկայությունը: Այսինքն՝ ՌԴ-ն սպառնալիք է՝ աշխարհին ուղղված,  այս փաթեթն  էլ ԱՄՆ-ի կողմից մի քայլ էր՝ այդ սպառնալիքի դեմ ուղղված», – եզրափակեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ