12 զոհ, անհետ կորածներ․ Լոնդոնի հրդեհի պատճառը /ֆոտո, տեսանյութ/
Լոնդոնի 24-հարկանի Grenfell Tower բնակելի շենքի հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է 12-ի, շենքի տասնյակ բնակիչներ համարվում են անհետ կորած, իսկ վիրավորների թիվը հասնում է 79-ի։ Նրանցից 18-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Քանի որ շենքի փլատակները դեռ ամբողջովին չեն ուսումնասիրվել, ակնկալվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ, հայտնում է The Telegraph-ը։
Հրդեհի պատճառի մասին դեռեւս պաշտոնական հայտարարություններ չեն արվել, սակայն The Daily Mail-ը գրում է, որ հրդեհի պատճառ կարող էր դառնալ կենցաղային տեխնիկայի անսարքությունը։ Հանդեսը նշել է, որ այդ մասին խոսել են ականատեսները։ Շենքում ապրողներից մեկն ասել է, որ հարեւանն ասել է, թե իր սառնարանը պայթել է, ու ինքն էլ չի հասկացել, թե կրակն ինչ արագությամբ է տարածվել։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հանձնարարել է հրդեհի պատճառների մանրազնին ուսումնասիրություն անել։ Նա ասել է, որ շուտով կհայտարարվեն ուսումնասիրության արդյունքները։