26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Աստվածաշունչը բացահայտում է աշխարհիկ սխալ ընկալումները

Աստված մարդուն ստեղծել է անեղծ լինելու համար եւ արարել է նրան ըստ իր բարերարութեան պատկերի։ Մահը աշխարհ է եկել բանսարկուի նախանձով եւ ովքեր նրա բաժինն են, նրանք էլ պիտի կրեն այն։  Բայց արդարների հոգիներն Աստծու ձեռքին են, եւ մահը չի մոտենալու նրանց։ Անզգամների աչքին թվաց, թե նրանք մեռան, եւ նրանց ելքն այս աշխարհից համարվեց տանջանք, իսկ նրանց հեռանալը մեզնից՝ կործանում, բայց նրանք գտնվում են խաղաղության մեջ։ Ու թեպետեւ մարդկանց թվում է, թե նրանք տանջվեցին, բայց նրանք անմահության հաստատ հույս ունեն, ինչպես եւ նրանք, որոնք չխուսափեցին սակավ ինչ տառապանքից, պիտի բարիքներ գտնեն, քանի որ Աստված փորձեց նրանց եւ նրանց էլ արժանի գտավ իրեն։ Նրանց փորձեց, ինչպես ոսկին բովի մեջ, եւ իբրեւ ողջակեզի զոհ ընդունեց նրանց։ Եւ երբ Տերն այցելի նրանց, նրանք պիտի պայծառանան ու վեր ընթանան, ինչպես կայծը եղեգի միջով։ Պիտի դատեն ազգերին եւ տիրեն ժողովուրդներին, եւ նրանց վրա հավիտյան թագավորելու է Տերը։

Իմաստություն Սողոմոնի 2:23-3:8

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ