Չլացես, տղամարդ կաց. հայրը՝ վիրավոր որդուն
«Արցախյան պատերազմի մի անմոռանալի դրվագի ականատես եմ եղել: 1992թ. Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում 14 տարեկան տղա էր 45 տարեկան հոր հետ զինվորական շորերով /չեմ հիշում որ գյուղից էին/: Ռումբի մի մեծ բեկոր պատանու ուսի մեջ մխրճվելով, մեծ և խորը վերք էր բացել, ոսկորը ջարդված էր, ուսը կախված: Հիվանդանոցում շատ վիրավորներ կային, և հերթ էր գոյացել: Տղան ցավից ուզում էր լաց լինել, հայրը վերքի վրա մի լաթի կտոր պահած, սաստում էր որդուն` ՉԼԱՑԵՍ, ՏՂԱՄԱՐԴ ԿԱՑ»:
«Խաչակիրներ» ջոկատի շտաբի պետ, ազատամարտիկ Շահե Աճեմյանի գրառումը: