Ասանժը քննադատել է Օբամային ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առջեւ
Լոնդոնի ամենահայտնի “բանտարկյալ” Ջուլիան Ասանժին հաջողվել է ելույթ ունենալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի նիստին: Չնայած ելույթը հեռուստակամուրջի տեսքով է եղել, սակայն Ասանժը կարողացել է իր ասելիքն ի լուր աշխարհի հայտարարել: “WikiLeaks”-ի հիմնադիրը, ով արդեն 3 ամիս բրիտանական արդարադատությունից թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, կոշտ արտահայտություններ է թույլ տավել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հասցեին, գրում է “Комсомольская правда”-ն:
“Եգիպտացի դեռահասները, աչքերից սրբելով ամերիկյան արցունքաբեր գազը, հավանաբար շատ են զարմացել` իմանալով, որ ԱՄՆ-ը աջակցում է Մերձավոր Արեւելքում ընթացող փոփոխություններին”,-հայտարարել է Ասանժը` նկատի ունենալով վերջերս Եգիպտոսում ցրած ցույցերից մեկը, եւ հավելել, որ ժամանակն է եկել, որ նախագահ Օբաման պահի իր խոստումը եւ դադարեցնի “WikiLeaks”-ի հետապնդումները:
Միաժամանակ պարզվել է, որ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հետախուզության ներքին փաստաթղթերի համաձայն ավստրալացի Ասանժը “պետության թշնամի” է համարվում: Դա նշանակում է, որ նրա հետ կապված ամերիկյան զինծառայողներին խստագույն պատիժներ են սպասվում, ընդհուպ մինչեւ մահապատիժ: