Ովքեր են Մոսկվայի փոթորիկի հետեւանքով զոհվածները․ նախնական տվյալներով՝ հայեր չկան /ֆոտո, տեսանյութ/
Օրեր առաջ Մոսկվայում տեղի ունեցած փոթորիկի հետեւանքով զոհերի թիվը հասել է 16-ի, ավելի քան 137 վիրավոր կա։ Նշվում է սակայն, որ այս թվերը դեռեւս վերջնական չեն։
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, զոհվածների մեծ մասը մահացել է ծառերի տապալման հետեւանքով։ Ռուսական լրատվամիջոցները հրապարակել են զոհերի անունները։ Ցանկը, սակայն, վերջնական չէ։ Նշենք, որ հրապարակված նախնական ցանկում հայկական ազգանունով անձինք չկան։
Նշենք նաեւ, որ զոհերի թվում 11 տարեկան երեխա կա։
Մոսկվայի քաղաքապետարանը զոհերի ընտանիքներին 1-ական միլիոն ռուբլի կվճարի։
Հիշեցնենք, որ օրերս Մոսկվայում գրանցված փոթորիկն ամենամահաբերն էր վերջին 100 տարիների ընթացքում տեղի ունեցած փոթորիկներից։