Եղիշը փախել է առյուծի հետ
Էնգելսի շրջանային դատարանը հայ սեփականատիրոջից առյուծին վերցնելու վճիռ էր կայացրել, քանի որ ավելի վաղ առյուծը հարձակվել էր 15-ամյա դեռահասի վրա։
Սակայն Եղիշ Երոյանը փախել է դատական կատարածուներից, հայտնում է Sarinform-ը:
Դատական կատարածուները ստուգել են երեք հասցեներ, որտեղ հնարավոր է թաքնվել է Երոյանը, որպեսզի նրան հանձնեն դատական գործընթաց հարուցելու մասին որոշումը:
Այդ հասցեներից երկուսում մարդ չի եղել, իսկ երրորդում դատական կատարածուները հանդիպել են Երոյանի հորը: Վերջինս պարզաբանել է, որ որդու հետ այս պահին չի շփվում: