G7-ի գագաթնաժողովը գրեթե տապալվել է
Եվրոպացիներս պետք է մեր ձեռքերում պահենք մեր ճակատագիրը. BBC-ի փոխանցմամբ ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը G7-ի գագաթնաժողովի ավարտի ժամանակ: Ըստ Մերկելի` անցել են Ժամանակները, երբ կարելի էր հույսը դնել ուրիշի վրա:
Ըստ լրատվամիջոցի` գագաթնաժողովը գրեթե տապալվել է ԱՄՆ նոր քաղաքականության պատճառով, և մի քանի կարևորագույն հարցերի շուրջ համաձայնության գալ բավական դժվար է եղել: Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ էլ ԱՄՆ- կողմից պահանջ է դրվել ավելացնել պաշտպանությանը հատկացվող ծախսերը: