Լապշինի քրեական գործով քննությունն ավարտվել է
Բաքվի մեկուսարանում գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի քրեական գործով քննությունն ավարտվել է. փոխանցում են ռուսական լրատվամիջոցները: Լապշինը դեռ քննչական մեկուսարանի բուժկետում է, ուր տեղափոխվել էր ապրիլի կեսին տախիկարդիա ախտորոշմամբ: Նրա փաստաբան Էդուարդ Չերնինը ասել է, թե Լապշինի վիճակը նորմալ է:
Հիշեցնենք, որ բլոգերին ձերբակալել էին Արցախ այցելության համար: Լապշինին սպառնում է 8 տարվա ազատազրկում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Արցախ այցելելու, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: